Dvin Music Hall

Dvin Music Hall

«Դվին Մյուզիք Հոլ»-ը Հայաստանի ամենամեծ հանդիսությունների սրահներից մեկն է և իսկապես շքեղ վայր՝ տոնական միջոցառումներ կազմակերպելու համար։ Առանց սյուների երկհարկանի առաստաղով 1,400 քառակուսի մետր մակերեսով մեկ սրահում հնարավոր է տեղավորել 3,000 հյուր՝ պարահրապարակով, 1,600 հյուր՝ ամֆիթատրոնային նստատեղերով, կամ 800 հյուր՝ բանկետային սեղանների շուրջ։ Ընդ որում, յուրաքանչյուր ուտեստ միաժամանակ մատուցվում է բոլոր 800 հյուրերին։

Սրահը նախընտրելի վայր է շքեղ հարսանիքների և խոշոր միջազգային միջոցառումների անցկացման համար։ Յուրաքանչյուր երեկո կազմակերպվում է սեփականատիրոջ ցանկություններին և նախասիրություններին համապատասխան։

Հասցե՝ Պարոնյան 40